Пресс-релизы Посольства

Назад

Տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնությունում Тax Free համակարգի կիրառման մասին

Ռուսաստանի Դաշնության  հարգելի՛ հյուրեր,

2018 թվականի ապրիլից Ռուսատանի Դաշնությունում գործում է ՌԴ տարածքում ավելացված արժեքի հարկի վերադարձի (Тax Free) համակարգը:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի իրավունք ունեն Եվրասիական Տնտեսական Միության անդամ չհանդիսացող օտարերկյա քաղաքացիները (ԵԱՏՄ- Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ռուսաստան):

Тax Free ստանալու համար օրվա ընթացքում պետք է մեկ մանրածախ առևտրի կետից ձեռք բերել տաս հազար ռուբլուց ( __ ազգային արժույթով)  ոչ պակաս գումարի ապրանք՝ ներառյալ մանրածախ ընկերությունների կետերում ՌԴ Կառավարության հաստատած հարկը:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի ծառայություններ մատուցում են հետևյալ քաղաքներում տեղակայված մանրածախ առևտրի որոշ կետեր.

  1. ք. Սարանսկ (Մորդովիայի Հանրապետություն);
  2. ք. Կազան (Թաթարստանի Հանրապետություն);
  3. ք. Սոչի (Կրասնոդարի երկրամաս);
  4. ք. Վոլգոգրադ (Վոլգոգրադի մարզ);
  5. ք. Կալինինգրադ (Կալինինգրադի մարզ);
  6. ք. Կրասնոգորսկ (Մոսկվայի մարզ);
  7. ք. Նիժնի Նովգորոդ (Նիժնի Նովգորոդի մարզ);  
  8. ք. Դոնի Ռոստով (Ռոստովի մարզ);
  9. ք. Սամարա (Սամարայի մարզ);
  10. ք. Եկատերնբուրգ (Սվերդլովսկի մարզ);
  11. ք. Մոսկվա;
  12. ք. Սանկտ Պետերբուրգ:

Ավելացված արժեքի հարկի վերադարձը չի տարածվում ակցիզային ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի և ծխախոտի վրա:

Փոխհատուցում ստանալու համար ապրանքները պետք է արտահանվեն անցակետերով, որոնց ցանկը հաստատված է Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից:

 

  1. Ավտոմեքենաների անցակետեր
  1. Մամոնովո (Գժեխոտկի)

 

  1. Օդային անցակետեր
  1. Վլադիվոստոկ (Կնևիչի)
  2. Վոլգոգրադ (Գումրաք)
  3. Եկատերինբուրգ (Կոլցովո)
  4. Կազան
  5. Կալինինգրադ (Խրաբրովո)
  6. Մոսկվա (Վնուկովո)
  7. Մոսկվա (Դոմոդեդովո)
  8. Մոսկվա (Շերեմետևո)
  9. Նիժնի Նովգորոդ (Ստրիգինո)
  10. Դոնի Ռոստով (Պլատով)
  11. Սամարա (Կուրումոչ)
  12. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
  13. Սարանսկ
  14. Սոչի

 

  1. Ծովային անցակետեր
  1. Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգիստ
  2. Վլադիվոստոկ
  3. Սանկտ Պետերբուրգի ուղևորատար նավահանգիստ

Ֆիզիկական անձինք կկարողանան դիմել հարկի վերադարձման համար ապրանքի գնման օրվանից մեկ տարվա ընթացքում՝ այն պայմանով, որ ապրանքը կարտահանվի գնման օրվանից երեք ամսվա ընթացքում արտահանման պայմանով:

Առավել անրամասն  տեղեկություններ կարելի է ստանալ Ռուսաստանում գործող Tax Free օպերատորներից.

  1. HI.SKY (http://hiskytaxfree.com/);
  2. Global Blue (http://www.globalblue.com/);
  3. Premier Tax Free (https://premiertaxfree.ru/).

Россия
Президент россии
Правительство РФ
Мид РФ
МГИМО
евразийская экономическая комиссия
Международная жизнь
О постановке на миграционный учёт
Инвестиционный портал РФ
Белая книга
разъяснение закона о двойном гражданстве
12-я Международная выставка и конференция по освоению ресурсов нефти и газа Российской Арктики и континентального шельфа стран СНГ
ТРУДОВАЯ МИГРАЦИЯ И СОЦИАЛЬНОЕ ОБЕСПЕЧЕНИЕ ТРУДЯЩИХСЯ В ЕВРАЗИЙСКОМ ЭКОНОМИЧЕСКОМ СОЮЗЕ
EXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN
Российский центр науки и культуры в Ереване
Русфонд
EXPO2025
РАУ
МГУ
Синергия