Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/

Միջտարածաշրջանային կապեր

Բավականին բարձր մակարդակի վրա է մնում Ռուսաստանի Դաշնության միջտարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Երկու երկրների գործարար սուբյեկտների միջև ակտիվորեն զարգանում են առևտրատնտեսական և մշակութա-հումանիտար կապերը, իրականացվում է պատվիրակությունների փոխանակում, անցկացվում են ֆորումներ, ցուցահանդեսներ և համաժողովներ:

«Ռուս-հայկական միջտարածաշրջանային հարաբերությունների նշանային իրադարձություն դարձավ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում» ռուս-հայկական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումը (Երևան, 2018 թ. հունիսի 29): Այդ միջոցառման շրջանակում կայացել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վ. Ռ. Մեդինսկու հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել մեր երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեքստում ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստը:

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում աշնանը Երևանում ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի անցկացման համար:

2018 թվականի հունիսի 20-22-ը Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Ի.Ա. Օրլովի գլխավորությամբ գտնվում էր Հայաստանում ՝ Արխանգելսկի մարզի կառավարության և Վայոց ձորի մարզի միջև կնքված համաձայնագրի կատարման շրջանակում:

2018 թվականի հունիսի 26-28-ը Երևանում անցկացվել են Սանկտ Պետերբուրգի օրերը, որին մասնակցելու համար Հայաստան էր այցելել ներկայացուցչական պատվիրակությունը ՝ փոխմարզպետ Ա.Վ. Միթյանինայի գլխավորությամբ:

2018 թվականի հուլիսին Վոլոգդայում անցկացվեց Հայաստանի Արմավիրի մարզի արտադրողների բիզնես առաքելությունը:

2018 թվականի հոկտեմբերի 17-19-ը Երևանում անցկացվեց «EXPO-RUSSIA ARMENIA 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան 6-րդ բիզնես համաժողովը, որին մասնակցել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ Տամբովի մարզից, Կրասնոդարի և Պերմի երկրամասերից, Մորդովիայի Հանրապետությունից:

2018 թվականի հոկտեմբերի 20-22-ը Սանկտ Պետերբուրգի փոխմարզպետ Ա.Վ. Միթյանինան և Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության վարչության պետ Վ.Ա.Պետրոսյանն այցելել են Երևան՝ Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարության շրջանակում:

2018 թվականի հոկտեմբերի 22-24-ը ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցավ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ԵՏՄ անդամ պետությունների համագործակցության կապերի, տնտեսական, ներդրումային և արտահանման ներուժի զարգացմանն ուղղված ֆորումի շրջանակում կազմակերպվել էր ԵՏՄ անդամ պետությունների շրջանների ներկայացում, գործարար բանակցություններ և ուսումնական դասընթացներ:

2018 թվականի դեկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվել են Մոսկվայի մշակույթի օրեր: Ռուսական պատվիրակությունն այցելեց նաև Գյումրի, որտեղ ծաղկեպսակներ դրեց հուշահամալիրներում` ի հիշատակ երկրաշարժի զոհերի և աղետի հետևանքների վերացման մասնակիցների:

2019 թվականի ապրիլի 25-28-ը Սամարա քաղաքային շրջանի պատվիրակությունը գտնվում էր Սպիտակում: Այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

2019 թվականի հունիսի 20-21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվել են Երևանի օրերը: Միջոցառումներին մասնակցելու նպատակով հյուսիսային մայրաքաղաք էր այցելել  Երևանի քաղաքապետ Ա.Գ. Մարությանի գլխավորած պատվիրակությունը:

2019 թվականի հուլիսի 20-ին Ուլյանովսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում էր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով:

2018-2019 թվականներին Չելյաբինսկի, Նիժնի Նովգորոդի, Արխանգելսկի, Պենզայի, Սվերդլովսկի, Տոմսկի և Կուրսկի շրջանների, Կրասնոդարի երկրամասի, Բաշկորտոստանի Հանրապետության, Մորդովիայի Հանրապետության ավելի քան 70 ընկերություններ այցելել են Հայաստան բիզնես առաքելություններով: