Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/

Միջխորհրդարանական կապեր

Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը համընթաց դինամիկ զարգանում են միջխորհրդարանական կապերը:

Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովի նախագահ Ա.Ս.Բաբլոյանը մասնակցել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին (Սանկտ Պետերբուրգ, 2018 թ. ապրիլի 12-13), ինչպես նաև պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին (Մոսկվա, 2018 թ. 4-5 հունիսի)

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել 2017 թ.-ի նոյեմբերի 1-3-ը Երևանում:

Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստերը տեղի են ունեցել 2016-ի նոյեմբերի 19-20-ը և 2018-ի մարտի 13-14-ը Երևանում, ինչպես նաև 2017-ի սեպտեմբերի 29-ին` Մոսկվայում:

2018-ի մարտի 24-26-ը Երևանում տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստը:

2018 թվականի ապրիլի 9-ին Երևանում էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռ.Ն. Զինուրովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը՝ մասնակցելու ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը:

2018 թվականի սեպտեմբերի 13-14-ը Երևան է այցելել Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լ.Ի. Կալաշնիկովը:

2018 թվականի հոկտեմբերի 11-ին խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը քննարկելու նպատակով Հայաստան է այցելել  ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Ս.Ի.Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ա.Ա.Հովհաննիսյանը և վարչապետի տիկին Ա.Վ.Հակոբյանը մասնակցել են Դաշնության խորհրդի կողմից անցկացվող Կանանց եվրասիական երկրորդ համաժողովին (Սանկտ Պետերբուրգ, 2018 թվականի սեպտեմբերի 20-21):

2019 թվականի փետրվարի 14-ից 16-ը Հայաստանի մայրաքաղաքում էր գտնվում Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լ.Ի.Կալաշնիկովի գլխավորած   պատվիրակությունը:

 2019 թվականի փետրվարի 25-ից 27-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ա.Ս.Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի ընթացքում նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի.Մատվիենկոյի հետ և ելույթ ունեցել Դաշնության խորհրդի լիագումար նիստին:

2019 թվականի ապրիլի 15-ից 17-ը տեղի է ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ա.Ա.Կլիմովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

2019 թվականի ապրիլի 18-ից 19-ը՝ Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ Աժ նախագահ Ա.Ս.Միրզոյանը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի. Մատվիենկոյի հետ:

2019 թվականի մայիսի 14-ից 17-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ս.Պ. Արենինի գլխավորությամբ:

2019 թվականի մայիսի 20-ին Բիշքեկում, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վ.Վ.Վոլոդինը բանակցություններ է վարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Միրզոյանի հետ:

2019 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստը: Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի ներկայացուցիչների հետ:

2019 թվականի հունիսի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը (համանախագահներ՝ դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յու.Լ.Վորոբյով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ա.Ռ.Սիմոնյան): Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին Գյումրիում:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՝ Ազգային ժողովի նախագահ Ա.Ս. Միրզոյանի գլխավորությամբ, մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովին (2019 թ. հուլիսի 1-2, Մոսկվա): Միջոցառման շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վ.Վ. Վոլոդինի հետ: