Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/

Առևտրատնտեսական համագործակցություն

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է:

Կայուն աշխատում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (ՏՀՄՀ), որի վերջին՝ 18-րդ նիստը տեղի է ունեցել 2018-ի փետրվարին Երևանում: 2018-ի հուլիսին կայացել է ՏՀՄՀ համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Է.Ի.Դիտրիխի և ՀՀ փոխվարչապետ Մ.Հ.Գրիգորյանի հանդիպումը Մոսկվայում: Վերջին, 19-րդ նիստը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին Մոսկվայում:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի արդյունքներով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1746.6 միլիոն դոլար (արժեքի աճը 29.7%), Ռուսաստանի արտահանումը հանրապետություն աճել է 28.0%-ով և կազմել 1231.9 միլիոն ամերիկյան դոլար, Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 34.1% -ով և կազմել 514.7 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի հետ 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսների  համեմատ 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 17.4%-ով առևտրաշրջանառության աճ, որը կազմել է 1377,7 միլիոն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 13.5%-ով և կազմել 928.7 միլիոն ԱՄՆ դոլար, ներմուծումն աճել է 26.4%-ով և կազմել 449 միլիոն ԱՄՆ դոլար:

Տասը տարվա ընթացքում Ռուսաստանի համար առևտրային հաշվեկշիռը մնում է դրական:

Ռուսաստանից՝ դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանման կառուցվածքում գերակշռում են. հանքային արտադրանքներ` 32.7%, սննդամթերք և գյուղատնտեսական ապրանքներ` 17.5%, մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ` 18.9%, ինչպես նաև մետաղներ ու մետաղական արտադրանքներ` 11.7%:

Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի Հանրապետությունից հիմնականում ներմուծվում են. արտադրական ապրանքներ և գյուղատնտեսական հումք` 48.5%, մարգարիտ, թանկարժեք քարեր, մետաղներ` 13.7%, տեքստիլ, տեքստիլ արտադրանքներ և կոշկեղեն` 24.1%, մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ՝ 5.3%:

Համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի՝ 2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կուտակված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 5.2 միլիարդ դոլար, ներառյալ ուղղակի ներդրումները՝ 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունում հիմնական ներդրողն է ՝ 35.7% մասնաբաժնով:

2018-ին մեր երկրին բաժին է ընկնել Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 26.1% -ը: Այն աճել է 11.2% -ով և կազմել 1924.4 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, դեպի Ռուսաստան հայկական արտահանման ծավալը կազմել է 666.5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2017-ի համեմատ աճել է 19.6% -ով: Ռուսաստանից հայկական ներմուծումների ծավալը (հաշվարկված է ապրանքների ծագման երկրով) կազմել է 1257.9 միլիոն դոլար ՝ աճելով 7.2%:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականին դեպի Հայաստանի Հանրապետություն ռուսաստանյան արտահանման կառուցվածքում գերակշռել են. հանքային արտադրանքներ՝ 34.4%, մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ՝ 19.2%, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք՝ 17.5%, մետաղներ և մետաղյա արտադրանք՝ 11%:

2018 թ.-ին Հայաստանի Հանրապետությունից ռուսաստանյան ներմուծման կառուցվածքում գերակշռել են. սննդամթերք և գյուղատնտեսական հումք՝ 49.0%, տեքստիլ, տեքստիլ արտադրանք և կոշկեղեն՝ 21.0%, մարգարիտ, թանկարժեք քարեր, մետաղներ՝ 15.1%, մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ՝ 4.8%:

Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ ներդրումների հարցերը կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2001 թվականի սեպտեմբերի 15-ի «Կապիտալ ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրով: Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողն է` 42.1% մասնաբաժնով, այդ թվում ՕՈւՆ- ով՝ 43.3%:

Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ձեռնարկություներ, որոնք ունեն Ռուսաստանի կապիտալի 100% կամ մասնակի մասնակցություն երկրի տնտեսության առաջատար ոլորտներում, որոնք ընդգրկված են Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում, և հանդիսանում են նաև հանրապետության խոշորագույն գործատուները: