Ռազմական համագործակցություն
Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի լարված իրավիճակի պայմաններում Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ հետաքրքրություններ ունեն ռազմական համագործակցության և ազգային անվտանգության ոլորտներում: 1995 թ.-ի մարտի 16-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Պայմանգրի համաձայն, հանրապետության տարածքում տեղակայված է Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմակայանը: Հայաստանում է գտնվում նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը, որն ապահովում է Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը:
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչապետ Ն. Վ. Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայանը, որտեղ ծանոթացել է նրա կենսագործունեություն համակարգի, Գյումրիում տեղակայված ռազմական կազմավորման պատմության, ինչպես նաև այսօր ռազմակայանի սպառազինության մեջ գտնվող զենքերի և սարքավորումների նմուշների հետ:
Հունիսի 6-ին Երևանում անցկացվել է ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը, ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վ.Ն. Դրոժժովը: