Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան
Կոպիրկին Սերգեյ Պավլովիչ
Ծնվել է 1962թ.: Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Դիվանագիտական աշխատանքի անցել է 1985 թ.-ից: Աշխատել է Կամերունի (1985-1986 թթ.), Նիգերիայի (1986-1988 թթ.), Ռուանդայի (1990-1994 թթ.), Մեծ Բրիտանիայի (2000-2005 թթ.) դեսպանատներում:
2011-2018 թթ.՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում և Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
Ունի 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան:
2018 թվականի ապրիլի 6-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի թիվ 147 հրամանով նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուների:
Ամուսնացած է։ Ունի որդի։