Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
04 сентября / 2020

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Զինված ուժերի հավաքականը, որը մասնակցում էր «Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակներում Հայաստանում անցկացված «Խաղաղության մարտիկ» մրցույթին, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող

На изображении может находиться: 2 человека, люди стоят, дерево и на улице
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Զինված ուժերի հավաքականը, որը մասնակցում էր «Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակներում Հայաստանում անցկացված «Խաղաղության մարտիկ» մրցույթին, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Նույն օրը ռուս զինծառայողներն այցելեցին Երևանի Հաղթանակի զբոսայգի, որտեղ, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովուրդների համար ընդհանուր Հաղթանակ կերտողներին: