Ռուսաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրեր
Ռուսաստանը հետևողականորեն մեծացնում է օտարերկրյա գործընկերներին կայուն զարգացման հասնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ջանքերը, ղեկավարվելով Միջազգային զարգացման աջակցության ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հայեցակարգում նշված նպատակներով, առաջադրանքներով և սկզբունքներով:
ՊՀԾ-ի գծով Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Կայուն դպրոցական սննդի զարգացում» նախագիծը (հաշվարկված է մինչև 2022 թվականը, ընդհանուր բյուջեն՝ ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար):
ՅՈՒՆԻԴՕ-ն հաջողությամբ իրականացնում է «Հայաստանի արդյունաբերության` արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացումն արդիականացման և դեպի շուկաներ մուտքի ընդլայնման հաշվին» նախագիծը (երկրորդ փուլի շրջանակներում 2017-2019թթ. հատկացվել է 2 մլն ԱՄՆ դոլար): Ս.թ. մայիսին ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել անհատույց տարածք տրամադրել թեթև արդյունաբերության ուսումնաարտադրական կենտրոնի տեղակայման համար (կենտրոնի բացումը նախատեսվում է ս.թ. հոկտեմբերի 1-ին):
2012 թվականից գործում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ոլորտում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական օգնության ծրագիր»-ը (երկարաձգվել է մինչև 2021թ.): 2016-2018 թթ. Ռուսաստանի կողմից 2 մլն ԱՄՆ դոլար Է հատկացվել: Թեստավորման հասանելիության ընդլայնման գործում լուրջ ներդրում են ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված "ԿԱՄԱԶ" ավտոմեքենաների բազայի երկու ժամանակակից շարժական կլինիկաները: ՅՈՒՆԵՅԴՍ-ին վերաբերող մասով բյուջեն արդեն կազմել է 16,5 մլն ԱՄՆ դոլար, լրացուցիչ հատկացվել է 15,3 մլն. ԱՄՆ դոլար:
ՄԱԶԾ-ի գծով Ռուսաստան-ՄԱԶԾ թրասթային հիմնադրամի շրջանակում իրականացվում են մի շարք նախագծեր. 2015 թ.-ից «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. համայնքների կայունության զարգացումը» (հաշվարկված է մինչև 2020 թ.՝ 5,03 մլն դոլար ընդհանուր բյուջեով);
2016 թ.-ի սկզբին գործարկվել է «Հայաստանում գյուղական տուրիզմի համալիր զարգացման» նախագիծը (հաշվարկված է մինչև 2019 թ. ավարտը, ռուսական ներդրումը թրասթային հիմնադրամից կազմում է 3 մլն դոլար):
Ռուսաստանի թրասթային հիմնադրամի «Կլիմայական պատուհանի» աշխատանքի շրջանակում հաստատվել են «Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի կարողությունների ուժեղացում` կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար (1 մլն դոլար) և «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում էներգաարդյունավետության ստանդարտները և կանոնակարգային կարգավորումը» (տարածաշրջանային նախագիծ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնակցությամբ, հաշվարկված է մինչև 2019 թ.-ի հոկտեմբերը, ընդհանուր բյուջեն կազմում է 1,5 մլն դոլար) նախագծերի հայեցակարգերը: 2018 թ.-ին մեկնարկել է «Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացման նորարարական մոտեցումներ» նախագիծը (բյուջեն կազմում է 1 մլն դոլար): Այս տարվա հուլիսին մեկնարկել է «Հայաստանի մարզերի երիտասարդությունը. ուսուցման և աշխատանքի տեղավորման նոր քայլեր» նախագիծը (բյուջեն կազմել է 800 հազար դոլար, հաշվարկված է 2 տարի ժամկետով):
2016 թվականի սկզբին Ռուսաստանի Կառավարությունը որոշել է «Հայաստանում նեոնատալ ծառայություններիզարգացում» նախագիծը ֆինանսավորելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի բյուջեին հատկացնել մինչև 600 հազար ԱՄՆ դոլար: Մշակվում է Ռուսաստանի մասնակցությամբ նոր «Ներառական զարգացման և հավասարազոր մասնակցության համար ավելի արդյունավետ ծառայություններ» նախագծի մեկնարկի հարցը:
ԱՀԿ-ի և ՄԱԶԾ-ի գծով Հայաստանում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համատեղ նախագիծ (այս տարվա մայիսին ներկայացվեց ներդրումային ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման և վերահսկման քեյսը): 2019-ի փետրվարին Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել առաջիկա հինգ տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համատեղ նախագծի բյուջեին հատկացնել մինչև 40,6 միլիոն ԱՄՆ դոլար՝ այդ թվում նաև Հայաստանում: