Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
09 октября / 2020

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը մասնակցել է Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

На изображении может находиться: 4 человека, люди стоят и костюм
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են մինչև 2025 թվականը միության զարգացման ռազմավարության նախագիծը. այն անհրաժեշտ հիմք կստեղծի առաջանցիկ տնտեսական զարգացման համար և կամրապնդի ազդեցությունը միջազգային ասպարեզում:

Կառավարության նախագահը նշել է հետագա աշխատանքի գերակա ուղղությունները․

Ապրանքների մակնշում
Տնտեսության բոլոր ոլորտների թվային վերափոխում
Պետական գնումների մասով միասնական կարգավորման համակարգի ստեղծում
Սննդի անվտանգություն
Արտահանման աջակցություն

Վարչապետը ուշադրություն է հրավիրել հստակ և համակարգված աշխատանքի կարևորությանը․ «Համոզված եմ, որ նշված ուղղություններով աշխատանքը մեզ թույլ կտա հաղթահարել կորոնավիրուսի հետեւանքները, վերականգնել տնտեսական աճը մեր երկրներում և ամբողջությամբ իրացնել Եվրասիական ինտեգրման միության ներուժը»:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի թեման․ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերներին առաջնային կարգով պատվաստանյութ տրամադրել:

Վարչապետը նաև կառավարությունների ղեկավարներին հրավիրել է միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Մոսկվայում դեկտեմբերի 4-ին ։

https://is.gd/a5s6L3