09 февраля / 2021
Ռուսական դիվանագիտությունը ժամանակակից փուլում (թեզիսներ՝ փետրվարի 10-ին Ռուսաստանում նշվող Դիվանագիտական աշխատակցի օրվա կապակցությամբ)
Ժամանակակից աշխարհը խորը փոփոխությունների շրջան է ապրում, որոնց էությունը բազմակենտրոն միջազգային համակարգի ձևավորումն է՝ միաբևեռ աշխարհակարգ «կառուցելու» փորձը ձախողելուց հետո:
Միջազգային հարաբերությունների կառուցվածքը շարունակում է բարդանալ, ավելի հստակ իրենց զգացնել են տալիս տնտեսական ու քաղաքական ազդեցության նոր կենտրոններ, ի հայտ է գալիս աշխարհի մշակույթների ու քաղաքակրթությունների բազմազանություն, պետությունների զարգացման մոդելների բազմազանություն։
Կորոնավիրուսային հիվանդության պանդեմիան, որը լուրջ մարտահրավեր դարձավ համայն մարդկության համար, միայն խթանել, արագացրել է կառուցվածքային փոփոխությունները, որոնց նախադրյալները վաղուց արդեն ձևավորվել էին: Այն սրեց, նախկինում աշխարհում կուտակված, խնդիրներն ու անհավասարակշռությունները։
Դա բացասաբար է անդրադառնում միջազգային հարաբերությունների կայունության և կանխատեսելիության վրա, մեծանում է տարածաշրջանային հակամարտությունների թիվը, լղոզվում է միջազգային ինստիտուտների դերը, ավելի փխրուն է դառնում գլոբալ անվտանգության համակարգը։
Այս համատեքստում անհրաժեշտ է դրական առումով/առնցքում նշել Ռուսաստանի Նախագահ Վ.Վ. Պուտինի և ԱՄՆ Նախագահ Ջ. Բայդենի պայմանավորվածությունը՝
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումը առանց նախապայմանների, ինչին ռուսական կողմը կոչ էր անում բավական երկար ժամանակահատվածի ընթացքում:
Դրա հետ մեկտեղ, լուրջ անհանգստություն է առաջացնում Արևմուտքի մի շարք պետությունների գիծը՝ միտված միջազգային կյանքի դասավորված և ճանաչված ճարտարապետության չեղարկմանը, որն էլ հիմնված է ՄԱԿ-ի, նրա կանոնադրության և կառուցվածքի վրա, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի լղոզմանը միտված՝ ի շահ "կանոնների վրա հիմնված աշխարհակարգի": Այդ գծի շրջանակներում ՄԱԿ – ի և Ունիվերսալ կառույցների սահմաններից դուրս ստեղծվել են ինչ-որ բացառիկ մեխանիզմներ՝ այսպես կոչված համախոհների խմբեր։ Նրանց որոշումները ակտիվորեն պարտադրվում են միջպետական շփման բոլոր մասնակիցներին։ Համոզված ենք, որ բոլոր առանցքային հարցերի շուրջ ազնիվ համագործակցությունը և ՄԱԿ-ի «հովանու ներքո» նրանց բաց քննարկումն այլընտրանք չունեն։
Ռուսական դիվանագիտությունն իրականացնում է արտաքին քաղաքական կուրսը, որի տարբերակիչ հատկանիշներն են՝ ինքնիշխանությունն ու անկախությունը, ազգային շահերի ամուր պաշտպանության գծի համադրմամբ երկխոսության պատրաստակամությունը և փոխընդունելի լուծումների ու փոխզիջումների որոնումը։
Ներկա փուլում առանցքային խնդիրները միջազգային լարվածության ապաԷսկալացմանը, միջպետական շփումների իրավական և ժողովրդավարական կապերի ամրապնդմանը նպաստելն է (2020թ. արտաքին քաղաքական հիմնական արդյունքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mid.ru/.../cKNonkJE02Bw/content/id/4514710):
Ռուսաստանը հանդես է գալիս համաշխարհային քաղաքականության մեջ ՄԱԿ-ի կենտրոնական դերի պահպանման, կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ հանգուցալուծումների որոնման և առճակատման սցենարների կասեցման, ինչպես նաև դրական և միավորող օրակարգի առաջմղման համար:
Երկրների միջև բաց խոսակցության Ռուսաստանի ձգտման դրսևորումն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ Վ.Վ. Պուտինի առաջարկած նախաձեռնությունը, որը դրական արձագանքի արժանացավ «Հնգյակ»-ի առաջնորդների մեծ մասի կողմից:
Ավանդաբար, Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ եվրասիական տարածության մեջ գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնումն է, առաջին հերթին ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի շրջանակներում: Շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության արտաքին կապերի ընդլայնմամբ։ Հաստատվել են մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: Ուզբեկստանին ու Կուբաին Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացվել: Հավանություն է տրվել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին։
Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման վերաբերյալ ռուսական նախաձեռնության շրջանակներում աշխատանքները որակապես նոր մակարդակի են բերվել. Անցկացվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր իրագործման համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Հավանություն է տրվել ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև մինչև 2025 թվականը տնտեսական համագործակցության արդիականացված ծրագրին: «Մեծ Եվրասիա» կառուցելու գաղափարը հավանության է արժանացել ՇՀԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումների եզրափակիչ փաստաթղթերում: Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցողների թվում է Անդրկովկասյան տարածաշրջանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցերին։ Համոզված ենք, որ այստեղ գտնվող երկրների միջև առկա բոլոր հակասություններն ու կոնֆլիկտային իրավիճակները, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։
2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական կողմը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել կրակի լիակատար դադարեցման և սկսել կայունացման գործընթացը:
Այս փուլում գերակայող նշանակություն ունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և ս.թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետևողական իրականացումը: Մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջեւ շփումների հաստատմանը, վստահության մթնոլորտի ստեղծմանը։ Դրանում, ինչպես Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը նշել է, հանդիպման կարևոր իմաստներից մեկն էր կայանում, որը տեղի ունեցավ Մոսկվայում՝ Ռուսաստանի Նախագահ Վ.Վ. Պուտինի ու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի և միջազգային լիազոր կազմակերպությունների հետ համատեղ անմիջականորեն ներգրավված է անհայտ կորած զինվորների և զոհվածների մարմինների որոնման աշխատանքների մեջ, դրանում ամենայն աջակցություն է ցուցաբերում ամենաժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ: Գերիների փոխանակման, ինչպես նաև անհայտ կորածների և զոհվածների մարմինների որոնման հետ կապված իրավիճակն անփոփոխ գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և գերակա հարցերից մեկն է:
Աշխատանքներ են տարվում պայթունավտանգ առարկաներից տարածքների ականազերծման և մաքրման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 7-ի դրությամբ ականազերծվել է ավելի քան 1100 հեկտար տարածք, 317 կմ ճանապարհ, շուրջ 1150 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 24 հազար պայթյունավտանգ առարկա:
Խաղաղապահները Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի հետ համատեղ բժշկական օգնություն և հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մարտական գործողությունների շրջանում տուժած մարդկանց, աջակցում են փախստականների վերադարձի հետ կապված մարդասիրական խնդիրների լուծմանը (ս.թ. փետրվարի 7-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 52 հազար մարդ), վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքը: Այդ նպատակով Ռուսաստանի ԱԻՆ ուժերով արդեն հասցվել է ավելի քան 1,5 հազար տոննա մարդասիրական բեռ։
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ համատեղ աշխատում է նաև պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանության հարցի շուրջ, ամեն կերպ խրախուսում է այդ ջանքերին պրոֆիլային միջազգային կազմակերպությունների միանալը:
Ռուսական կողմի՝ որպես տարածաշրջանային կայունության և անվտանգության երաշխավորի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա քաղաքական-դիվանագիտական կարգավորումը հանգիստ լինի և տեղի ունենա բարիդրացիության մթնոլորտում, որը պետք է վերականգնել տարածաշրջանում: Համոզված ենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների դրույթների կիրառումը կնպաստի տնտեսական հեռանկարների զարգացմանը և, որպես հետևանք, տարածաշրջանի խաղաղ բարգավաճմանը:
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են զարգացնել երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության ոգով։ Բոլոր մակարդակներում պահպանվում է ակտիվ, վստահելի քաղաքական երկխոսություն: Չնայած կորոնավիրուսային վարակի համաճարակի՝ նկատվում է միայն ապրանքաշրջանառության աննշան նվազում։ Ինտենսիվ են մնում շփումները մշակութային-հումանիտար փոխգործակցության ոլորտում։ Հայաստանի համար այսօրվա ոչ դյուրին իրավիճակում՝ Ռուսաստանի համար, որպես դաշնակցի և ընկերոջ, կարևոր է, որ եղբայրական երկիրը ոգի առնի, հավատա իր ուժերին և շարունակի դինամիկ ու հարատև զարգանալ։ Ռուսաստանն ամեն կերպ օգնում և օգնելու է հայ ժողովրդին այդ նպատակների իրականացման հարցում: