Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
10 октября / 2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ․Լավրովի ելույթը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջ.Ա.Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զ.Հ.Մնացականյանի հետ բանակցությունների արդյունքներով, Մոսկվա, 10 հոկտեմբերի, 2020

Տիկնայք և պարոնայք,
Տևական բանակցություններից հետո մենք համաձայնեցրել ենք հետևյալ փաստաթուղթը։ Մեջբերում եմ․

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի ուղերձի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հետ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին հետագա քայլերի շուրջ․

1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12: 00-ից սկսած՝ ռազմագերիների և այլ պահված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։

3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Շնորհակալություն ուշադրության համար: Հուսով եմ, որ դուք ադեկվատ կարտացոլեք մեր այսօրվա աշխատանքի արդյունքները։