13 декабря / 2024
•
Դեկտեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն՝ 2024 թվականին ԲՐԻՔՍ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության ավարտի կապակցությամբ
Դեկտեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն՝ 2024 թվականին ԲՐԻՔՍ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության ավարտի կապակցությամբ, որին այցելել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և բարեկամ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Իր ելույթում Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հիշեցրել է ԲՐԻՔՍ-իգործունեության սկզբունքների և խնդիրների մասին, տեղեկացրել է կառույցում ռուսական նախագահության հիմնական արդյունքների մասին.
Ռուսաստանը որպես նախագահող ակտիվորեն առաջ է մղել համագործակցությունը կառույցում երեք առանցքային ուղղություններով՝ «քաղաքականություն և անվտանգություն», «տնտեսություն և ֆինանսներ», «մշակութային - հումանիտար կապեր»: Կազանի գագաթնաժողովի արդյունքները տպավորող են: ԲՐԻՔՍ-ի պետությունները կրկին ընդգծել են ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի և Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման անհրաժեշտությունը:Վերահաստատել են միակողմանի պատժամիջոցների անընդունելիությունը, կայուն զարգացման նպատակների իրականացման, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի և ահաբեկչությանը դիմակայելու կարևորությունը։Ամրապնդել են իրենց հանձնառությունը՝ կառուցելու ավելի ժողովրդավարական, ներառական և բազմաբևեռ աշխարհակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխան շահերի փոխադարձ հարգանքի վրա։
Ռուսաստանի Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն.Վ. Փաշինյանի գլխավորած հայկական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը անցած գագաթաժողովին և կարևորել Կազանի համաժողովի «լուսանցքներում» կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ:
Ինչպես իր ելույթում, այնպես էլ Հայաստանում Բրազիլիայի Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ առանձնազրույցում Ս.Պ. Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերի Բրազիլիային, որին 2025 թվականին անցնում է ԲՐԻՔՍ-ի նախագահությունը, այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման և միավորման հետագա զարգացման գործում: