Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
13 августа / 2021

Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին

Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի հետ՝ այցելելով նաև Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցին (X դար) և 6-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված դիրքերը: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պաշտպանելով հանրապետության սահմանները: