Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
12 декабря / 2020

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը համաժողովրդական քվեարկությամբ ընդունվել է1993թ. դեկտեմբերի 12-ին: Նախագահ Բ․Ն.Ելցինի՝ 1994 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով այդ օրը հայտարարվել է պետական տոն, իսկ 2014 թվականին Ռուսաստանի Սահմանադրության օրը ստաց

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 25-ին՝ հրապարակման օրը։ Դրանում ամրագրվել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, լուրջ քայլ է արվել երկրի դաշնային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ։

Ռուսաստանի գործող Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և երկու բաժիններից: Նախաբանում ամրագրվում են ժողովրդավարական և հումանիստական արժեքները, որոշվում է Ռուսաստանի տեղը ժամանակակից աշխարհում: Առաջին բաժնում դրվել են քաղաքական, հասարակական, իրավական, տնտեսական և սոցիալական համակարգերի հիմունքները, ինչպես նաև անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները, Ռուսաստանի դաշնային կառուցվածքը, հանրային իշխանության մարմինների կարգավիճակը, Սահմանադրության վերանայման և դրանում փոփոխություններ կատարելու կարգը։ Երկրորդ բաժինը նկարագրում է եզրափակիչ և անցումային դրույթները և հիմք է ծառայում սահմանադրաիրավական նորմերի շարունակականության և կայունության համար:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կիրառվում է երկրի ամբողջ տարածքում: Ռուսաստանում ընդունվող մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը չպետք է հակասեն Սահմանադրությանը։ Սահմանադրության երաշխավորն է Ռուսաստանի նախագահը։

Պաշտոնը ստանձնելիս Ռուսաստանի Դաշնության նախագահը երդում է տալիս Սահմանադրության տպագիր օրինակի վրա: Հատուկ օրինակի կազմը պատրաստված է կարմիր հսկայամողեսի կաշվից, շապիկին՝ Ռուսաստանի վրադիր արծաթե զինանշանն է և ոսկե դրոշմվածքով գրված է «Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն»։

Կարդալ ավելին՝
https://ria.ru/20191212/1562201645.html
https://histrf.ru/.../kratkii-kurs-istorii-dien...
Սահմանադրության ամբողջ տեքստը՝ http://constitution.kremlin.ru
Սահմանադրության հատուկ օրինակը՝ https://www.prlib.ru/item/1156004