Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
30 апреля

Ապրիլի 29-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիսավոր պայմաններում հանձնել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» հոբելյանական մեդալը Հայաստանում բնակվող վետերան Վլադիմիր Ռոմանի Ռապացկուն


Պարգևատրման արարողությանը մասնակցել են Դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա.Բ.Գորյաինովը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ի.Բ.Տիտովը, Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վ.Մ.Դերիպասկոն, 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողներ, Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման ներկայացուցիչներ և «Եվրասիա» ԻՈԿ-ի երիտասարդ ակտիվիստներ։

Հայրենական մեծ պատերազմի մասնակցի համար անմոռանալի նվեր դարձավ զինվորական նվագախմբի ելույթը, որի ղեկավարությունը նա սովորականի պես ստանձնեց:

Վ.Ռ.Ռապացկին իր ամբողջ կյանքը կապել է երաժշտության հետ։ Որբ մնալով՝ 1942 թվականին տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և արդեն Մոսկվայում հայտնվել զինվորական նվագախմբում։ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի տարածքների ազատագրմանը։

Հատկանշական է, որ իր 95 տարեկան հասակում վետերանը շարունակում է իր ուսուցչական գործունեությունը Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում: