09 декабря / 2020
Ռուսաստանի Նախագահ Վ.Վ. Պուտին.
Հարգելի՛ Ռուսաստանի քաղաքացիներ
Սիրելի՛ ընկերներ
Այսօր` Հայրենիքի հերոսների օրը, հարգանքի տուրք ենք մատուցում քաջ, խիզախ մարդկանց, հանուն Հայրենիքի, մերձավորների փրկության, մեր հողի վրա խաղաղության, բարգավաճման, բարեկեցության համար ակնառու արարքներ կատարած մեր համաքաղաքացիներին: Նրանք արժանացել են պետական բարձր պարգևների՝ Ռուսաստանի Դաշնության, Խորհրդային Միության հերոսի կոչման, Փառքի և Սուրբ Գեորգիի շքանշանի:
Մենք սրբորեն, խնամքով հարգում ենք մեր երկրի բոլոր պաշտպանների հիշատակը, ովքեր տարբեր ժամանակներում, պատմական ժամանակաշրջաններում՝ և 1812-ի պատերազմում, և Առաջին աշխարհամարտի մարտերում, և Հայրենական Մեծ պատերազմի դաժան փորձություններում, առանց խնայելու, պայքարել են Հայրենիքի անկախության համար՝ իրավունք վերապահելով ինքնուրույն և ազատ որոշելու իրենց ճակատագիրը: Նրանց սխրանքին, անձնազոհությանը՝ հանուն բարձրագույն նպատակների ու արժեքների, մենք պարտական ենք մեր գոյության փաստով, և մեր պարտքն է երբեք չմոռանալ այդ մասին։ Հերոսների հանդեպ խորին խոնարհումը միավորում Է Ռուսաստանի քաղաքացիների բոլոր սերունդներին, իսկ նրա մեծ պատմությանը արժանի լինելու ազնիվ, անկեղծ ձգտումը նոր հերոսներ է ծնում:
Ռուսական փառքի տարեգրությունը պարունակում է հսկայական թվով անուններ նրանց, ովքեր հերոսաբար իրենց դրսևորեցին ճակատամարտում, աշխատանքային նվաճումներում, քաղաքացիական ծառայության մեջ: Այսօր մենք հպարտ ենք նաև մեր ժամանակակիցներով, ովքեր քաջությամբ և պատվով կատարում են իրենց պարտականությունը` ռազմական, մարդկային, պրոֆեսիոնալ առումներով: Լուծում են ինքնիշխանության ամրապնդման, պետության պաշտպանության, անձնվիրաբար պայքարում հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում մարդկանց կյանքի համար, հասնում տպավորիչ նվաճումների` երկրի զարգացման շահերի համար և այդպիսով ցույց տալիս ժողովրդին, հասարակությանը և Հայրենիքին իրական ծառայելու օրինակ: Համոզված եմ, որ ռուսական փառքի տարեգրությունը երբեք չի ընդհատվի: Քանի որ հայրենասիրությունը, համարձակությունը, պատրաստակամությունը, անկախ անձնական ռիսկերից, դժվար պահերին պատասխանատվության ստանձնումը մտերմացնում են տարբեր ազգությունների, մասնագիտությունների և տարիքի մարդկանց: Այդ որակները արյան, մեր ժողովրդի բնավորության մեջ են։
Յուրաքանչյուր հերոսական արարք, այն կատարած յուրաքանչյուր մարդ իր վառ հետքն է թողնում պատմության, մարդկային հիշողության մեջ, կրկին ու կրկին հաստատում, որ Հայրենիքի հանդեպ տոկունությունը, կամքը, անկեղծ սերը զարմանալի ուժ ունեն, որի համար խոչընդոտներ չկան, անհնարին ոչինչ չկա:
Շնորհավո՛ր տոնը,
Հայրենիքի հերոսների օրը
http://kremlin.ru/events/president/news/64615