Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/
18 января

«Ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» Հայաստանի Հանրապետության մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի արդյունքների մասին

Հունվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանատանը տեղի է ունեցել Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից կազմակերպած «Ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» Հայաստանի Հանրապետության մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթի հաղթողներին և մասնակիցներին շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը՝ նշելով ռուսաց լեզվի կարևոր առաքելությունը, որը պատմականորեն նշանակալի դեր է խաղում ռուս և հայ մշակույթների փոխադարձ հարստացմանը, մեր ժողովուրդների հոգևոր և մտավոր ներուժի զարգացմանը:

Ընդգծվել է նաև ռուս-հայկական փոխգործակցության ներկա իրողություններում ռուսաց լեզվի գործնական դերի կարևորությունը երկու երկրների միջև սերտ ինտեգրացիոն կապերի համատեքստում։