Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների «OneRun» միջազգային կիսամարաթոնին մասնակցության մասին


Մայիսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ընտանիքների անդամների հետ մասնակցեցին OneRunմիջազգային կիսամարաթոնին, որն անցկացվեց միաժամանակ Ռուսաստանում և աշխարհի 25 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Ռուսական թիմը Հայաստանի և այլ երկրների մարզիկների հետ միասին ընկերական ներդրումն ունեցավ մարզական տոնի մթնոլորտում՝ դրական լիցքեր ստանալով կազմակերպիչների կողմից սահմանված 1, 5, 10 և 21,1 կմ տարածությունները հաղթահարելուց:

OneRun՝ խոշոր մասշտաբի ամենամյա աթլետիկ միջոցառում է, որն առաջին անգամ անցկացվեց 2017 թվականի մայիսի 21-ին: Այդ ժամանակից ի վեր միջոցառման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Մրցույթն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում միաժամանակյա մեկնարկ ունեցող խոշորագույն կիսամարաթոն՝ 2020 և 2021 թվականներին:

2023 թվականին կիսամարաթոնը դարձավ միջազգային և OneRun ապրանքանիշի ներքո 2024 թվականին անցկացվեց 15 երկրներում։ Սա OneRun կիսամարաթոնը դարձրել է աշխարհի առաջատար վազքի մրցույթը: